211652_close_icon
views-count1769 դիտում article-date 13:12 03-08-2016

Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան: Տող գյուղի մոտակայքում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Հադրութի շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի շրջանում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ հավելելով, որ շրջանում առկա են բավարար պայմաններ հետեւողականորեն բարձրացնելու ե՛ւ համախառն բերքի, ե՛ւ բերքատվության ցուցանիշները: Նույն օրը Նախագահն այցելել է <<Ազատ հայրենիք>> կուսակցության կողմից կազմակերպված <<Հայրենիք>> երիտասարդական ճամբար, հանդիպել երիտասարդների հետ եւ ջերմ ու անմիջական մթնոլորտում զրույց ունեցել տարբեր թեմաների շուրջ: Երկրի ղեկավարը կարեւորել է նման ճամբարների նշանակությունը երիտասարդների հայեցի դաստիարակության եւ հայրենիքը ճանաչելու տեսանկյուններից: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: [img]/ups/images/0221767001470211784313878.jpg[/img]

Նմանատիպ նյութեր