46810 դիտում
15:03 13-09-2018
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել է դրամանենգությամբ զբաղվողների. կեղծ փողերը կազմում է մի քանի հազար դոլար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առանձնապես խոշոր չափի դրամանենգության գործ են բացահայտել Սյունիքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ագարակ քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Բադալյանը և 40-ամյա Ռոման Կարապետյանը իրենց համաքաղաքացի՝ 54-ամյա Գրիգոր Հովհաննիսյանին 10 հազար ԱՄՆ դոլար պարտք են եղել ու դրա շուրջ միմյանց հետ նախնական համաձայնության գալով՝ որոշել են պարտքը վերադարձնել կեղծ գումարներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս տարվա մարտի 19-ին Հ. Բադալյանը Ռ. Կարապետյանից իրացման նպատակով ձեռք է բերել կեղծ 17 հազար ԱՄՆ դոլար և մարտի 20-ին Ագարակ քաղաքում Գ. Հովհաննիսյանի տղային՝ 22-ամյա Էրիկ Հովհաննիսյանին պարտքը մարելու պայմանով վերջինիս իրացրել է իր մոտ եղած 15 հազար ԱՄՆ կեղծ դոլարը, մնացածը նա պահել է իր մոտ։
Պարզվել է, որ մարտի 22-23-ն ընկած ժամանակահատվածում Հ. Բադալյանը Կապան քաղաքում Դ. Ա.-ին իրացրել է 900 ԱՄՆ կեղծ դոլար, այս տարվա ապրիլի 8-ին իրավապահները դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել և նրա մոտ հայտնաբերել մոտ 1700 ԱՄՆ կեղծ դոլար։
Փաստի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 202 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
15028 դիտում
17:59 25-01-2017
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն հայտնաբերել է շրջանառության մեջ դրված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ
Այս բաժնից
3562 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)