211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ազգությամբ չինացի տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ համերկրացիները իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար ԱՄՆ դոլար և 4 հազար լարի

views-count37627 դիտում article-date 10:10 28-05-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմենակյան փողոցի 121 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցում ազգությամբ չինացի քաղաքացիները գողացել են 40 հազար ԱՄՆ դոլար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած Երևանի քրեական վարչության ծառայողներին Չինաստանի ժողովրդական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Բիաո Սիաոն հայտնել է, որ մայիսի 19-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում քաղաքացիներ՝ 56-ամյա Ճգուի Զենգը և 56-ամյա Սիաոհուս Ճունը խաբեությամբ իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար ԱՄՆ դոլար և 4 հազար լարի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից Ճ․ Զենգը և Ս․ ճունը Արմենակ Արմենակյան փողոցի 121 հասցեից խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել բերվել են Երևանի քրեական վարչություն, որտեղ անձնական խուզարկություններով Ճ․ Զենգի մոտից հայտնաբերվել է 37 հազար 200 ԱՄՆ դոլար և 10 հազար դրամ, իսկ Ս․ ճունի մոտից 48 հազար դրամ։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր