211652_close_icon

Քանաքեռ-Զեյթունում վարորդների համար պատուհաս դարձած փոսի պատասխանատուն ոչ թե «Վեոլիա ջուրն» է, այլ ՀԷՑ-ը. մեկ շաբաթից ավելի է՝ ամեն օր ավտոմեքենաներ են վնասվում, այդ թվում՝ ավտոբուսներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1756 դիտում article-date 13:06 26-12-2025
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Քանաքեռցի փողոցի 147/1 հասցեում աշխատանքներ կատարելուց հետո, ըստ բնակիչների՝ էլեկտրական լարեր անցկացնելուց հետո ճանապարհը եթե ասֆալտապատել են, ապա մի հատված կարծես թե կամ մոռացել են, կամ չեն ցանկացել փոսը լցնել, ինչն էլ շատ հաճախ՝ հիմնականում գիշերային ժամերին, վարորդների համար դարձել է պատուհաս։

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Մեկ շաբաթից ավելի է՝ մենք գիտենք, թե «Վեոլիա ջուրն» է, բայց հետո պարզեցինք, որ ՀԷՑ-ն է։ Փորել են, ինչ-որ աշխատանքներ են կատարել, վերջում փորած փոսը ասֆալտապատել են, սակայն մի փոքր հատված, որտեղ երևի մի քանի բահ ասֆալտ անեին, դա մեր համար փորձանք կդառնար։ Մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ ավտոմեքենաները գիշերն ընկել են փոսի մեջ ու կոտրվել են անվահեծանները։ Հիմա չգիտենք՝ երբ ՀԷՑ-ը կբարեհաճի իր փորած փոսը վերացնի։ Իսկ դրա համար մի ժամն էլ բավական է։ Էս ճանապարհով անգամ Երևանի քաղաքապետարանի կողմից բերված ավտոբուսներն են երթևեկում ու եթե մի 10 րոպե կանգնեք, կտեսնեք, թե ոնց են նաև ավտոբուսները էդ փոսը կամ շրջանցում, կամ փոսի վրայով անցնում՝ վնասելով անվահեծանները։

Հիմա ուզում ենք դիմել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին, որպեսզի իրենք գոնե միջամտեն ու պարտավորեցնում ՀԷՑ-ին որ փոսը ասֆալտապատեն։

Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր