211652_close_icon

Գյումրիում տղամարդուն կյանքից զրկած, Վանաձոր փախած կասկածյալին, ում Շիրակի մարզի քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել էին, դատարանը կալանավորեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3826 դիտում article-date 18:29 26-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի բնակիչ 50-ամյա Արտուշ Մ.-ի նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վարսենիկ Մկրտչյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարել է միջնորդությունը և Արտուշ Մ.-ն, ով կասկածվում է դեկտեմբերի 22-ին Գյումրի քաղաքում Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Հովհաննես Մ.-ին սպանելու մեջ, դատարանի դահլիճից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։

Կասկածյալն իր սև գործն անելուց հետո ճողոպրել էր դեպքի վայրից և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքի արդյունքում, վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, նրան հայտնաբերում են Վանաձոր քաղաքում և սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են քրեական ոստիկանության Շիրակի վարչություն, որտեղից էլ ներկայացնում եմ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 22-ին առեղծվածային մահվան դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Գյումրի քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ՝ Լալայան փողոցի տներից մեկի մոտ տղամարդու դի կա։

Ժամանել էին Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։ 

Դեպքի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը, դատախազի տեղակալներ Արեգ Խաչատրյանը, Արծրուն Ալեքսանյանն ու Արամ Եդիգարյանը։

Մինչ տեղում աշխատում էր քննչական խումբը՝ Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել էին, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Հովհաննես Գ.-ն է, ում մարմնի վրա դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հայտնաբերվել էին վնասվածքի հետքեր, ինչը ենթադրում էր, որ մահը վրա էր հասել ծեծի հետևանքով։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ու համայնքային ոստիկանները պարզել էին, թե որտեղ է տեղի ունեցել ծեծկռտուքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ դեպքի վայրի զննություն էին կատարել քննիչները, Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ու Կումայրիի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ կասկածյալը Գյումրիից մեկնել էր Լոռու մարզ։

Օպերատիվ խումբը մեկնել էր Լոռու մարզ, որտեղ էլ հայտնաբերել էին կասկածյալին և սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել Շիրակի մարզի քրեական վարչություն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածն ու նրան ծեծի ենթարկած կասկածյալը Գյումրիում ավելի շատ հայտնի էին ոգելից խմիչքի հետ մեծ սեր ունեցողներ ու ցավով ասում էի որ գրեթե ամեն օր նրանք գինովցած էին լինում․ Հաստատ էդ սպանությունը տեղի է ու եղել երբ երկուսն էլ եղել են ոչ սթափ։ Նույնիսկ որոշ խանութներ իմանալով որ նրանք միշտ խմած են, երբ ոգելից էին ուզում գնել, հրաժարվում էին տալ»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր