12659 դիտում
19:03 12-09-2018
Կառավարությունը նախատեսում է նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 60 տոկոսով, որը կկազմի 25.500 դրամ․ Մ․ Առաքելյան
Կառավարության կողմից ներկայացվել է ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որով առաջարկվում է հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 60 տոկոսով, որը կկազմի 25.500 դրամ, ինչը գերազանցում է պարենային աղքատության շեմը։ Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/09/12/pension/2789453]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: Նրա խոսքով՝ ամեն բան կարվի, որ նախագիծն ուժի մեջ մտնի եկող տարվա հունվարի 1-ից։
«Հաշվարկները դրված են հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումներում, հետևաբար օրենքի սահմանված գործընթացով օրենքի փոփոխությունն այն ժամանակահատվածում տեղի կունենա, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից այս փոփոխությունը՝ նվազագույն կենսաթոշակի բարձրացման մասին, ուժի մեջ մտնի։ Կառավարությունն այնպես է անում, որ Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չլինի»,- ասաց Առաքելյանը։
Նա հիշեցրեց, որ նվազագույն պարենային զամբյուղից ցածր թոշակ ստացողները մոտ 80 հազար մարդիկ են, որոնց մեջ մտնում են աշխատանքային, զինվորական ու հաշմանդամության թոշակ ստացողները։ Մեսրոպ Առաքելյանը նկատեց, որ, ցավոք, այս օրենքը տարածվում է ոչ բոլոր կենսաթոշակառուների վրա։
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/12/pension/2789453]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
42546 դիտում
10:28 13-09-2018
Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից 60 տոկոսով կբարձրանա․ «Հայկական ժամանակ»
1399 դիտում
18:30 02-12-2022
Օրենսդրական նախաձեռնությամբ 2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձի չափը կկազմի 75.000 դրամ
Այս բաժնից
1306 դիտում
15:09 28-12-2024
Ծաղկաձորում շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը
640 դիտում
14:50 28-12-2024
Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան
664 դիտում
14:09 28-12-2024
Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է․ Նիկոլ Փաշինյան