Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից 60 տոկոսով կբարձրանա․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանում է 60 տոկոսով՝ կազմելով 25.500 դրամ, որը գերազանցում է պարենային աղքատության շեմը: Այս մասին երեկ ՖԲ իր էջում գրել է վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
«Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Կառավարությունը անում է առավելագույնը՝ ապահովելու թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը: Ի դեպ, նախորդ իշխանությունների կողմից թոշակի բարձրացման որոշումներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային արխիվում»,- ասված է նրա գրառման մեջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]