211652_close_icon
views-count3808 դիտում article-date 14:33 01-10-2026

Կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը. հիմա 46,000 դրամ է, կդառնա 47,000 դրամ. Արսեն Թորոսյան

Օդում կախված էր թաղման նպաստի հասցեականության հարցը և մենք որոշել ենք այդ գումարներն ուղղել մեր քաղաքացիներին, կենսաթոշակառուներին, իհարկե՝  պահպանելով որոշակի խմբի համար, խոսքն անապահովության համակարգում եղած քաղաքացիներին է վերաբերում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Աշխատանքի և բարեկեցության նախարար  Արսեն Թորոսյանը:

«Քանի որ արդեն ասել ենք, որ փորձելու ենք կենսաթոշակներն ինդեքսավորել, այդ բառը չէի օգտագործի 2027 թվականի համար, բայց կենսաթոշակների բարձրացում անելու ենք:

Կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46,000 դրամ է, այն կդառնա 47,000 դրամ: Կբարձրանան տարատեսակ նպաստները՝ մինչև 47,000 դրամ: Աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում նաև 500 դրամ բարձրացում տեղի կունենա»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր