3053 դիտում
15:40 12-09-2018
Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել. Արտակ Դավթյան
Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/946943.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն, ով 2008թ-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը:
«Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»,- ասաց նա:
ԳՇ պետը նաև նշեց, որ այդ օրերին սահմանում մարտական աշխատանքն ընթացել է սովորական հունով:
«Առաջնագիծը նոսրացած չի եղել: Մարտական աշխատանքը եղել է սովորականի նման: Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել»,- նշեց Արտակ Դավթյանը:
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է՝ իրենց քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, այլև կրակել մարդկանց բնակարանների ուղղությամբ:
Խաչատրյանը նշել է, որ ունեն կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն, բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին:
Նմանատիպ նյութեր
1473 դիտում
14:04 02-05-2015
Սևամորթ Ֆրեդի Գրեյին ձերբակալած 6 ոստիկաններին ձերբակալելու հրաման է տրվել
2983 դիտում
15:51 25-07-2016
Թուրքիայում մի քանի տասնյակ լրագրողների ձերբակալության հրաման է տրվել
1656 դիտում
13:38 14-08-2021
Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով 5 մլն մարդու անհապաղ տարհանման հրաման է տրվել
Այս բաժնից
775 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»