Սևամորթ Ֆրեդի Գրեյին ձերբակալած 6 ոստիկաններին ձերբակալելու հրաման է տրվել
Բալթիմորի դատախազությունը հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյին ձերբակալած 6 ոստիկանների նկատմամբ սպանության մեղադրանք է ներկայացվելու: Մերիլենդ նահանգի գլխավոր դատախազ Մերիլին Մոսբին տեղեկացրել է, որ նրանց ձերբակալելու հրաման է տրվել:
Ըստ ոստիկանների արհմիության, այդ ոստիկանները պատասխանատվություն չեն կրում Գրեյի մահվան համար, քանի որ գործել են հրահանգներով:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ արդարադատության նախարարությունը կապի մեջ է Բալթիմորի իշխանությունների հետ` հետաքննության հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով: