Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով 5 մլն մարդու անհապաղ տարհանման հրաման է տրվել
Ավելի քան 5 միլիոն բնակիչների հրաման է տրվել տարհանել իրենց տները ջրհեղեղի և սողանքների սպառնալիքի պատճառով, քանի որ տեղատարափ անձրևները հարվածել են երկրի հարավարևմտյան ծայրին:
Տեղահանման ամենաուժեղ նախազգուշացումը՝ 5-րդ մակարդակը, շաբաթ օրը տրվել է ավելի քան 1 միլիոն մարդու՝ Սագա, Նագասակի, Ֆուկուոկա և Հիրոսիմա պրեֆեկտուրաներում, հայտնում է NHK հանրային հեռարձակողը:
Ֆուկուոկա, Սագա, Նագասակի, Հիրոսիմա պրեֆեկտուրաների բնակիչների համար հայտարարվել է վտանգի 5-րդ՝ ամենաբարձր մակարդակը, որի պարագայում իշխաննությունները տալիս են հստակ հրաման՝ «Փրկե՛ք ձեր կյանքը»: Այն նախատեսում է անհապաղ տարհանում կամ տեղափոխում մոտակայքում գտնվող որևէ բարձր տեղանք:
CNN-ի տվյալներով՝ տարհանման հրաման է արձակվել ավելի քան 5 մլն մարդու համար: Եվս 17 պրեֆեկտուրայում վտանգի 4-րդ աստիճան է հայտարարվել, որը նույնպես տարհանում է ենթադրում:
Հաղորդվում է, որ հեղեղումների պատճառով տեղի ունեցած սողանքների հետևանքով արդեն մեկ մարդ մահացել է, ևս երկուսի հետ չի հաջողվում կապի դուրս գալ: Կանխատեսումների համաձայն՝ անձրևները շարունակվելու են նաև կիրակի: