Թուրքիայում մի քանի տասնյակ լրագրողների ձերբակալության հրաման է տրվել
Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո շարունակում ենք մաքրումը, հաղորդում է kp.ru-ն:
Դատարանն արդեն տվել է զանգվածային լրատվամիջոցների 42 ներկայացուցիչների ձերբակալելու թույլտվությունը, հաղորդում է NTV Turk հեռուստաալիքը:
Վերջինների նկատմամբ արդեն իսկ հետաքննություն է սկսվել: Նրանց մեջ է հայտնի լրագրող Նազլի Իլիջաքը, ով 1999-2001 թվականներին եղել է Թուրքիայի խորհրդարանի անդամ: