Զեկուցել են այն, ինչ պետք է զեկուցեին․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել:
«Պարոնայք Արթուր Վանեցյան և Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների և արդյունքների մասին»,- հրահանգեց Փաշինյանը:
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվեցինք՝ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը ինչ-որ բան զեկուցե՞լ են վարչապետին, թե՞ ոչ: Եղոյանն ասաց․ «Զեկուցել են այն, ինչ պետք է զեկուցեին»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]