211652_close_icon
views-count4380 դիտում article-date 18:06 15-04-2020

Ավիացիայի կոմիտեի պաշտոնյան, ով պարտավոր էր անմիջապես կոմիտեի ղեկավարին զեկուցել, չի զեկուցել և աշխատանքից ազատվել է. Վարչապետը ներկայացրեց, թե ինչ է կատարվում քաղավիացայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/04/15/pashinyan/3264676?fbclid=IwAR2S12WAb1-6cbBqZVZDT1ODg9EGmMRuKYkM-wJactv3bwFpL3I3RWcA7mc]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 15-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը անդրադարձավ քաղավիացիայի ոլորտին: «Ես ուզում եմ հասկանալ, թե ով է պատասխանատվություն կրելու բացթողումների համար, գնահատվե՞լ է այն վնասը, որ հասցվել է և ի՞նչ ժամանակում է կառավարությունը վերականգնելու այն»,-ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը հրատապ և կարևորեց համարեց: Նա ընթերցեց հաշվեքննիչ պալատի տեղեկանքից մի հատվածը, որը տրվել է 2019 թվականի աշնանը և մեջբերեց այն․ «Այս պարբերությունն ինչի՞ մասին է և ի՞նչ է տեղի ունեցել, որ սկանդալային քննարկման առարկա է դարձել: Այսպիսով, տեղի է ունեցել հետևյալը, որ Եվրոպական համապատախան հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի քաղաքացիացիայի կոմիտեն չի վերահսկում ՀՀ-ում ավիաընկերությունների գործունեությունը »,-ասաց նա և նշեց, որ տեղեկանքում ներկայացված է նաև, թե ինչու չի կարողանում վերահսկել։ «Ավիացիայի կոմիտեն Հայաստանում և Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ունի պարտավորություններ, բայց մեր կարգավորումներով` չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու, և դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ»,- նշեց վարչապետը։ «2019թ. աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը, և դրա մասին նախնական զգուցացնող տեղեկանք է ուղարկել Ավիացիայի կոմիտե։ Ավիացիայի կոմիտեի պաշտոնյան, որն ի պաշտոնե պարտավոր էր անմիջապես զեկուցել կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել, և Ավիացիայի կոմիտեի ղեկավարն այդ տեղեկանքի մասին իմացել է երկու ամիս անց, Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ, երբ իրեն տեղյակ են պահել եվրոպացի իր գործընկերները։ Այդ աշխատողն ազատվել է աշխատանքից և մի քանի օր հետո աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որում խախտումները հայտնաբերվել են»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանն ասաց նաև, որ երբ պարզաբանումների գործընթաց է սկսվել, այդ աշխատողը ազատվել է և մի քանի օր անց աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որտեղ խախտումները ներկայացվել են։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/04/15/pashinyan/3264676?fbclid=IwAR2S12WAb1-6cbBqZVZDT1ODg9EGmMRuKYkM-wJactv3bwFpL3I3RWcA7mc]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր