211652_close_icon
views-count1165 դիտում article-date 10:14 19-03-2024

Որպեսզի ստանանք այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի. Փաշինյան

Եթե մենք ուզում ենք ամուր պահանջենք, որ Ադրբեջանը տա, պետք է մենք գանք կանգնենք մեր սահմանի դիրքերին: Այս մասին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում բնակիչների հետ դահլիճում հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կիրացի վարչական ղեկավարի հարցին, թե եթե Խրեմլու գյուղը տան, իրենք կարողանալո՞ւ են գնալ, օրինակ, այն բարձրունքներ, որոնք Բերքաբերի հողերն են:

Փաշինյանը նաեւ հավելեց. «Մենք էլ բարձրացնում ենք 31 գյուղերի հարցը, որի մեջ մտնում է Բերքաբերը, Այգեհովիտը, Վազաշենը, Պառավաքարը, ցուցակը հրապարակվել է:

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա: Տավուշի մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է այդ գյուղի վարչական շրջանի ղեկավարը, ուզում են ծանոթանալ: Տավուշում Ասկիպարա անունով գյուղ կա՞, այդ գյուղի բնակիչներն ովքե՞ր են: Այն, ինչ լեգիտիմ մերն է ստանալու համար, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի:

Ես եկել եմ ձեզ տեղյակ պահելու եւ խնդրելու, որ էդ բարոյական, քաղաքական հնարավորությունը տաք, որ մենք այդ ճանապարհով գնանք: Մենք կվերադառնանք ժամանակ առ ժամանակ: Երբ ես կունենամ էական նոր տեղեկատվություն կամ քննարկելու տարբերակներ, ես կգամ էս ֆորմատով էլի կխոսենք: Ես եկել եմ կիսվելու այս տեղեկատվությունը եւ ձեզ խնդրելու, որ դուք այդ հնարավորությունը տաք, որ  մենք հլը  ոտ-ոտ, պուճուր-պուճուր քայլենք առաջ, տեսնենք՝ հնարավո՞ր է էս խաղաղ հանգիստ ճանապարհով գնալ եւ մեր երկրի տարածքային ամբողջականությունը ֆիքսել: Մենք պետք է ամեն հնարավոր անենք դրա համար, հետո գանք ձեզ ասենք՝ ինչը ստացվեց, ինչը չստացվեց:

Նմանատիպ նյութեր