211652_close_icon
views-count16938 դիտում article-date 18:22 11-09-2018

Ես կառչած չեմ այս պաշտոնին, հրաժարական կտամ, երբ լինի հանրության և իմ ղեկավարության պահանջը․ ԱԱԾ տնօրեն. Tert.am

Այո, գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել, և նոր իշխանությունները փոխում են իրենց արտաքին քաղաքական վեկտորը և գնում են այլ ուղղությամբ: Այս մասին իր և ՀՔԾ պետի [url=http://www.tert.am/am/news/2018/09/11/voices/2788036]հեռախոսազրույցի [/url]հրապարակման թեմայով հրավիրած ասուլիսին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Մեր ռուս գործընկերոջ մոտ էլ կար այդ կարծիք, որը հերքվել է»,- ասաց նա: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք հնարավոր է այս միջադեպից հետո ինքը հրաժարական տա, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Ես կառչած չեմ այս պաշտոնին, ես ԱԱԾ պաշտոնը զբաղեցնում եմ շատ մեծ պատասխանատվությամբ և կարծում եմ՝ շատ գործեր ունեմ: Երբ հանրությունը նման պահանջ ներկայացնի, ես հրաժարական կտամ»,- ասաց նա՝ նշելով, որ հրաժարական կտա նաև իր ղեկավարության պահանջի դեպքում: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/11/vanetcyan/2788183]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր