Երբ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի նախարարների ազատման որոշումներն ուժի մեջ մտնեն, դրանից հետո ես հրաժարական կտամ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցի ժամանակ անդրադարձավ ծրագրին, թե ինչպես պետք է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ ամեն ինչ լինի դե յուրե ճիշտ։
Նա հայտարարեց, որ երբ որ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատվելու մասին որոշումը դե յուրը կմտնի ուժի մեջ, դրանից հետո ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից։