Ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար. Նիկոլ Փաշինյան. Tert.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ ինքը առաջիկա օրերին հրաժարական կտա վարչապետի պաշտոնից և ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների անցնելու ընթացակարգը:
Վարչապետն ասաց, որ որպեսզի ԱԺ-ի ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ուժի մեջ մտնի, ապա 21 օրվա ընթացքում ՀՀ նախագահը պետք է ստորագրի այդ օրենքը կամ դիմի Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը վիճարկելու համար:
«Կարծում եմ, որ ինձ կլիազորեն, որ ես հիմա այստեղից դիմեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի այդ օրենքը չստորագրի և դիմի ՍԴ: Ինչպես ենք մենք հասնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի ամեն ինչ լինի դե յուրե ճիշտ:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/02/Pashinyan-prime/2808516]այստեղ[/url]