Մարսելոն 4-ամսյա պայմանական ազատազրկում է ստացել և վճարել 753 հազ. տուգանք
«Ռեալի» պաշտպան Մարսելոն մեղավոր է ճանաչվել Իսպանիայի հարկային օրենսդրության խախտման մեջ:
Բրազիլացին հետաքննության հետ գործարքի հետ է գնացել, վճարել 753 հազ. տուգանք և 4 ամսվա պայմանական ազատազրկման ենթարկվել:
Իսպանիայում տնտեսական հոդվածներով մինչև երկու տարվա պատիժները առաջին խախտման ժամանակ պայմանական են համարվում:
Նախկինում նման գործարքների են հետաքննության հետ գնացել պրիմերայի այլ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուն: