Աժ-ն Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ ընտրեց Մարտին Գալստյանին
ՀՀ ԱԺ-ն փակ քվեարկությամբ Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ ընտրեց Մարտին Գալստյանին:
Վերջինս ընտրվել է 78 «կողմ» ձայնով:
«Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության համար առաջադրվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Նրա անունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեատուփում: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնացել են 87-ը: «Կողմ» են քվեարկել 78 պատգամավորներ, իսկ «դեմ»` 9-ը»,-ներկայացրեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Անվավեր քվեաթերթիկ չի ճանաչվել: