1080 դիտում
16:43 10-12-2020
Խորհրդարանը Դավիթ Նահապետյանին ընտրեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում
ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Դավիթ Նահապետյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նահապետյանի թեկնածությունը, որն առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցությունը, արժանացել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Նահապետյանն ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ: Քվեարկությանը մասնակցել էր 84 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 2 քվեաթերթիկ, կողմ էր քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 1-ը:
Դավիթ Նահապետյանը ԿԲ-ում աշխատում է 2006-ից առ այսօր: Նահապետյանը 2006-2015 թթ-ին եղել է ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալը, 2015-2017 թթ՝ ԿԲ աշխատակազմի ղեկավարը, 2017-ից՝ ԿԲ-ի գլխավոր քարտուղար, գործադիր կոմիտեի անդամ:
Նմանատիպ նյութեր
3715 դիտում
12:43 10-09-2018
Մարտին Գալստյանն առաջադրվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում
2721 դիտում
16:23 05-03-2016
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Նահապետյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ
8570 դիտում
09:41 17-04-2018
Տարոն Մարգարյանը՝ ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանին փոխքաղաքապետ նշանակելու խոստումը չի կատարել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
187 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
757 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան