5961 դիտում
11:00 11-09-2018
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել Երևանի կոնյակի գործարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, այսօր երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:
Պաշտոնական ընթրիքից հետո Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել Երևանի կոնյակի գործարանի Արարատ թանգարանում, որտեղ ծանոթացել են հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին:
Վարչապետներին նաև ներկայացվել է «Խաղաղության տակառը», որում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թ. կոնյակի սպիրտ. այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն իրենց ստորագրությունն են թողել գործարանի հուշագրքում և մասնակցել անվանական տակառների հիմնադրման արարողությանը, որոնք հնեցման են դրվել ի պատիվ Հայաստանի և Վրաստանի վարչապետների այցի:
Երեկոյան ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան։ Մամուկա Բախտաձեին և Վրաստանի պատվիրակությանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ճանապարհել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
08:53 11-03-2014
Այսօր Երևանի կոնյակի գործարանում տեղի կունենա ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը․ Ժողովուրդ
3947 դիտում
20:18 15-01-2019
Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6013 դիտում
15:25 17-01-2019
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին
Այս բաժնից
547 դիտում
20:14 10-05-2024
Իսրայելի ռազմական կառավարությունը հավանություն է տվել Ռաֆահում գործողության ընդլայնմանը
460 դիտում
19:03 10-05-2024
ՌԴ պետդուման Միխայիլ Միշուստինին վերահաստատել է կառավարության ղեկավարի պաշտոնում
589 դիտում
22:48 09-05-2024
Իրանն իր հրթիռային և պաշտպանական ներուժի շուրջ չի բանակցելու. Ռաիսի