211652_close_icon
views-count1748 դիտում article-date 08:53 11-03-2014

Այսօր Երևանի կոնյակի գործարանում տեղի կունենա ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր՝ ժամը 15.00-ին, նախատեսված է ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը՝ Երևանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ գրասենյակում։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա կլինեն ՀԱԿ կուսակցությունից Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից կմասնակցեն՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Երեկ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է նաև և Տեր-Պետրոսյանի և Գ. Ծառուկյանի առանձին հանդիպումը. «Ուրեմն որևէ պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա, եթե հանդիպումների արդյունքում խնդիր առաջանա, իհարկե, կլինի, որևէ խուսափելու բան այդտեղ չկա»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր