39969 դիտում
16:55 10-09-2018
Մալաթիայի ոստիկանները պարզել են Մալաթիայի թիվ 121 դպրոցի բակում 3 անձանց դանակահարած անձանց ինքնությունը. եղբայրներից մեկը ձերբակալվել է, մեկը ստորագրությամբ բաց է թողնվել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են սեպտեմբերի 8-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 29-ամյա Գոռ Պետրոսյանին, 21-ամյա Ժորա Կարագուլյանին և 29-ամյա Մհեր Գրիգորյանին վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայից հարվածներ հասցրած անձանց ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված անձանց հետ վիճաբանել են Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչներ՝ 21-ամյա Գևորգ Պետրոսյանը և նրա եղբայրը՝ 15-ամյա Հ. Պետրոսյանը։
Ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ երեկոյան եղբայրներն ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ Գ. Պետրոսյանը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Պետրոսյանը ձերբակալվել է, իսկ եղբայրը՝ Հ. Պետրոսյանը, ստորագրությամբ ազատ է արձակվել։
Պարզվել է նաև, որ ոստիկանների ստացված տեղեկությունը, թե վիճաբանություն-դանակահարությունը տեղի է ունեցել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի թիվ 121 դպրոցի մոտ, համապատասխանում է իրականությանը։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/09/1104843/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում սեպտեմբերի 8-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով:
Ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի:
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Գոռ Պողոսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Ժորա Կարագուլյանը՝ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Մհեր Գրիգորյանը՝ «որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր» ախտորոշմամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն կամ բացատրություն տալու: Մալաթիայի ոստիկանները պարզել էին, որ նրանք հիվանդանոց էին տեղափոխվել Տիչինայի փոոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
48153 դիտում
13:45 13-01-2018
Գագիկ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը ստորագրությամբ բաց են թողնվել
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)