211652_close_icon
views-count1461 դիտում article-date 13:57 10-09-2018

ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ալմաթի

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաք: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորման մեջ ներառված ստորաբաժանումների հետ անցկացվող հատուկ տակտիկական զորավարժության բացման արարողությանը, ինչպես նաև սեպտեմբերի 12-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի 11-րդ նիստին:

Նմանատիպ նյութեր