211652_close_icon
views-count1791 դիտում article-date 13:44 10-09-2018

«Ժառանգության» քարոզարշավը մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից

«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր քարոզարշավը սկսեց Շառլ Ազնավուրի հրապարակից: «[url=https://armenpress.am/arm/news/946614.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ կուսակցության հիմնադիր, «Ժառանգության» ցուցակով քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ընտրվելու դեպքում ծառայելու է քաղաքացիներին: «Սա լինելու է նոր Երևանի նոր ավագանի, որը օր ու գիշեր բոլոր հարցերը լուծելիս լինելու է ձեզ հաշվետու: Եթե ես վայելեցի երևանցիների մեծամասնության քվեն, իմ ամենօրյա, 24-ժամյա աշխատանքով լինելու եմ Երևանի քաղաքացիների ծառաներից մեկը: Սեպտեմբերի 23-ին Երևանն ունենալու է քաղաքացիական քաղաքապետարան: Մենք մասնագետներով շրջապատված լուծում ենք տալու մեր հին ու նոր մայրաքաղաքի բոլոր հարցերին ու խնդիրներին: Միասին կերտելու ենք առաջատար Երևան, որը մրցակցելու է աշխարհի մայրաքաղաքների հետ ու իր ոգով, իր հզորությամբ դառնալու է առաջնորդ մայրաքաղաք»,- ասաց Հովհաննիսյանը: Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենք մինչև քարոզարշավի ավարտը լինելու են Երևանի բոլոր համայնքներում: «Վաղը կսկսենք Նուբարաշենից, երեկոյան կհասնենք Ավան և Նոր Նորք: Լինելու ենք բոլոր համայնքներում: Մենք լինելու ենք մեր բնական վիճակի մեջ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցության հիմնադիրի խոսքով՝ իրենց քարոզարշավը կավարտվի 10 օր անց՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին:

Նմանատիպ նյութեր