211652_close_icon
views-count1953 դիտում article-date 13:20 26-11-2018

2 տարի հետո կրկին ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է լինեն. «Սասնա ծռեր»-ի քարոզարշավը մեկնարկեց ԱԺ բակից. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավը մեկնարկեց Ազգային ժողովի բակից ասուլիսով: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը նշեց, որ հատուկ խորհուրդ կա քարոզարշավը ԱԺ բակից սկսելու մեջ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/26/Sasna-tcrer/2854805?fbclid=IwAR1kmCBRhrj1b4wx6h14G3Asr9BekrevmWn0g4WNPGaT5Zo9_3g8uZ1Bt_E]Tert.am[/url]-ը։ «Վերջապես մեր քաղաքացիական պայքարի այն հանգրվանում ենք, որ կարողանում ենք մասնակցել ԱԺ ընտրություններին։ Ընտրություններ, որ չնայած իրենց բազմաթիվ թերություններին և բացթողումներին, շատ հուսադրող են և խոստանում են լինել լեգիտիմ, ինչպես նաև զգալի չափով արտացոլել մեր ժողովրդի կամքը», -մանրամասնեց նա: Ինչպես հայտարարել էր Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը ևս ընդգծեց, որ առաջիկա խորհրդարանը պատկերացնում են որպես անցումային խորհրդարան, երկու տարի հետ կրկին արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կլինի: «Նախատեսում ենք, որ այդ ընթացքում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, և հենց դրա հիմքով պետք է լինեն նոր, արտահերթ ընտրություններ», - նշեց Ավետիսյանը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/11/26/Sasna-tcrer/2854805?fbclid=IwAR1kmCBRhrj1b4wx6h14G3Asr9BekrevmWn0g4WNPGaT5Zo9_3g8uZ1Bt_E]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր