Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա. ՖՈՏՈՌԵՊՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն։
Ինչպես Մոսկվայից հայտնում է «[url=https://armenpress.am/arm/news/946479.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը, վարչապետի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։
Աշխատանքային այցի շրջանակում վարչապետի պատվիրակության կազմում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ժամեր անց Կրեմլում տեղի կունենա վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։