211652_close_icon
views-count69125 դիտում article-date 10:34 04-12-2016

Ողբերգական վրաերթ Երևանում. Փարաքարի «գայի պոստի» մոտ 45-ամյա վարորդը խմած վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ՃՈ անշարժ պահակակետի (Փարաքարի «գայի պոստ»-ի) մոտ, 45-ամյա Ռուբեն Ափինյանը իր վարած Nissan March մակնիշի 91 RT 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Տիգրան Խաչատրյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննիչի հանձնարարականով վարորդ Ռ. Ափինյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած)՝ 0,60 տոկոս վիճակում: Վարորդը բժշկական կենտրոնից հետո տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության հիվանդանոց, քանի որ հայտնել էր, իր ինքնազգացողությունը վատ է: Քննիչ Դ. Մարտիրոսյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի տարիքն ու բնակության վայրը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր