27888 դիտում
09:58 08-09-2018
Տարօրինակ քայլ՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցին ընդառաջ․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որ Ռուսաստանն իր տարածքում չեղարկել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը: Դա նշանակում է, որ Ռուսաստանը, այսպես ասած, «օրինական» պաշտպանության տակ է առնում Հարությունյանին: Մի քանի օր առաջ տեղեկություն էր հրապարակվել, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է և չի արտահանձնվի: Հետո, սակայն, այդ տեղեկությունը կարծես թե հերքվել է:
Այսպես, թե այնպես, ակնառու է մի բան, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը, ըստ էության, հայտնվում է ռուսական հովանու ներքո, ինչը նշանակում է, որ Մարտի 1-ի գործով մեղադրանքը Ռուսաստանը վերցնում է իր վրա՝ առնվազն Հարությունյանի մասով: Այստեղ, իհարկե, իրավիճակը հետաքրքիր է մի քանի ասպեկտով և նախևառաջ նրանով, որ հետախուզումը չեղարկելու մասին տեղեկությունը հրապարակվում է Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցից առաջ, որտեղ սպասվում է լուրջ և անկեղծ խոսակցություն, ինչպես ազդարարել էր Մոսկվան Պուտինի օգնական Ուշակովի շուրթերով:
Ակնհայտ է, որ Հարությունյանն այդպիսով ինչ-որ իմաստով Նիկոլ Փաշինյանի այցից առաջ հոգեբանական ներգործության կամ դիրքային պայքարի դրսևորում է, որ իրականացնում է Մոսկվան՝ ձգտելով թերևս Նիկոլ Փաշինյանին ընդունել, այսպես ասած, առավել լավ դիրքերից, իսկ գուցե նաև գերակա դիրքերից: Այս համատեքստում էլ հատկանշական է, որ Փաշինյանը Մոսկվա այցից առաջ ֆեյսբուքյան գրառում է արել, որ բոլոր մարդասպանները պետք է պատժվեն, դա այլընտրանք չունի, և ժողովրդից թալանվածն էլ պետք է վերադարձվի ժողովրդին: Այդպիսով՝ ակնառու է, որ Փաշինյանն էլ իր հերթին փորձում է դրսևորել հոգեբանական ամրություն և ամրության այդ պաշարով է արձագանքում Ռուսաստանից եկած տեղեկատվությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2875 դիտում
12:56 21-04-2021
Փաշինյանի այցին ընդառաջ Քաջարանում բողոքի ակցիա է. ուղիղ. Tert.am
2584 դիտում
18:31 21-04-2021
Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բողոքի ակցիա Գորիսում. ուղիղ
2511 դիտում
09:59 01-10-2019
Աժիոտաժ գազի գնի շուրջ՝ Պուտինի այցին ընդառաջ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2251 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»