211652_close_icon
views-count1523 դիտում article-date 23:30 07-09-2018

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը

Սեպտեմբերի 7-ին, ժամը 14:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռետինի փողոցի թիվ 217 տարածքի տնակներից մեկում տեղի է ունեցել 5 կգ-ոց գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գ. Մ.-ին պատկանող վագոն-տնակում 5 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց բռնկման: Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Նմանատիպ նյութեր