211652_close_icon
views-count3415 դիտում article-date 20:55 07-09-2018

Ուշացած «հոգատարություն» «Զորաց քարեր» հուշարձանի նկատմամբ . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները հին են և ժամանակավրեպ: Հուշարձանի վրա գրառումներն արվել են տևական ժամանակ առաջ: «Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց»-ի աշխատակիցները փաստն արձանագրելուց հետո, անմիջապես մաքրել են այդ գրառումները և հուշարձանը բերել նախնական տեսքի դեռևս ամիսներ առաջ: Անհասկանալի է, թե ինչու է ՖԲ օգտատեր Գուրգեն Վարդանյանը հիմա հրապարակում այդ լուսանկարները՝ ներկայացնելովիբրև նոր արձանագրված իրավախախտում: Նշենք, որ հուշարձանի տարածքում հնագիտական արշավախումբը, ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ պեղումներ էր իրականացնում գրեթե մեկ ամիս և այն ավարտվել է օրեր առաջ: Հետևաբար, եթե լիներ նման բան, ապա այն հաստատ չէր վրիպի արշավախմբի աչքից: Այդուհանդերձ, շնորհակալ ենք նույնիսկ «ժամանակավրեպ ու կեղծ հոգատարության»համար: Չնայած, որ իրականում խնդիրը ոչ թե մտահոգությունն ու սրտացավությունն է, այլ հուշարձանների պահպանությամբ զբաղվողների աշխատանքը վարկաբեկելը: Գաղտնիք չէ, որ օգտատեր Գ. Վարդանյանը սոցիալական ցանցերում հաճախ հանդես է գալիս նաև արշավախմբի ղեկավարի նկատմամբ ունեցած իր բացասական դիրքորոշմամբ: Հ.Գ Ստորև ներկայացվող լուսանկարներըհուշարձանի տարածքում արվել են մոտ երկու ժամ առաջ: [b]«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր