211652_close_icon
views-count2336 դիտում article-date 20:38 07-09-2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով, շնորհակալագրերով և պատվոգրերով

Սեպտեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հ. Ռոսոտմյանի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ պարգևատրվեցին մեդալներով, շնորհակալագրերով և պատվոգրերով: Մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին «Կանխարգելում, օգնություն, փրկություն», որոշները՝ «Համագործակցություն հանուն փրկության», «ԱԻՆ պատվավոր աշխատակից», «Անվեհեր փրկարար», Լավագույն հրշեջ-փրկարար, «ՀՀ ԱԻՆ վետերան» մեդալներով: Գերատեսչության որոշ աշխատակիցներ պարգևատրվեցին տարատեսակ հուշանվերներով: Մեդալները հանձնեցին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Վ. Օհանյանը, ԱԻ նախարարի տեղակալ Ա. Բալյանը և ԱԻ նախարարի տեղակալ Ա.Թանքարյանը:

Նմանատիպ նյութեր