1300 դիտում
20:26 23-11-2016
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի հոբելյանների առթիվ՝ քաղաքապետը նշել է, որ շնորհիվ ոլորտի նվիրյալների, թե՛ ռադիոն և թե՛ հեռուստատեսությունը տասնամյակներ շարունակ եղել ու մնում են յուրաքանչյուրիս կյանքի անբաժանելի և կարևոր մասնիկը:
«Մեր կյանքն այսօր իսկապես դժվար է պատկերացնել առանց հեռուստատեսության և ռադիոյի: Դրանք իրոք դարձել են յուրաքանչյուրիս տան հարազատ անդամը և դա շնորհիվ բոլոր այն նվիրյալների, ովքեր ջանք չեն խնայել հեռուստատեսության և ռադիոյի կայացման ու զարգացման համար: Նաև սերնդե սերունդ փոխանցել են իրենց փորձն ու գիտելիքները, որի արդյունքում այսօր ունենք բազմաթիվ հեռուստա և ռադիո ընկերություններ, որոնք պատվով շարունակում են այն գործը, որի հիմքերը դրել և այսօր էլ մեծ պատասխանատվությամբ տանում են Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ի դեմ ներկաների շնորհավորել է Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով նրանց անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ:
Հայաստանի Հանրային ռադիոյի 90-ամյակի առթիվ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրային ռադիոյի լրագրողներ Նարգիզ Հակոբյանին, Անահիտ Առաքելյանին և Անահիտ Ավագյանին պարգևատրել է պատվոգրերով:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-ամյակի առթիվ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ Հովհաննես Գորոյանը, Վահագն Միքայելյանը, Գառնիկ Թեփուչեկյանը, Արման Պահլավունին, Մերուժան Խաչիկօղլյանը, Արսեն Նազարյանը և Կարեն Ստեփանյանը ևս պարգևատրվել են պատվոգրերով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»