UWC Դիլիջանի քոլեջում մեկնարկել է հինգերորդ ուսումնական տարին
UWC Դիլիջանի քոլեջում մեկնարկել է հինգերորդ ուսումնական տարին։ Դպրոցական համայնքն արդեն դիմավորել է առաջին
տարեցիներին, ովքեր ծանոթանում և ճանաչում են դպրոցն ու երկիրը, որն իրենց տունն է լինելու առաջիկա երկու տարիների
ընթացքում։ Այս շրջանում նրանք որոշումներ են կայացնում առարկաների և արտադասարանական ծրագրերի ընտրության
վերաբերյալ։
Ընթացիկ ուսումնական տարում քոլեջն ունի 218 ուսանող շուրջ 80 երկրից, այդ թվում 21 ուսանող Հայաստանից և Արցախից։
Մեր քարտեզին հայտնվել են նոր տեղանուններ՝ Կիրիբատի, Բարբադոս, Բելգիա, Հարավային Կորեա, Թունիս, Մոնտենեգրո և
Կիպրոս։
UWC Հարավարևելյան Ասիա (Սինգապուր) քոլեջից մեր դպրոցական համայնքին է միացել նոր տնօրեն Գաբրիել Էռնեստո
Աբադ Ֆերնանդեսը՝ առաջնորդելու քոլեջի հետագա զարգացումը։
UWC Դիլիջանի քոլեջը աշխարհի տարբեր մասերում գործող 17 քոլեջներից և դպրոցներից տասնչորսերորդն է։ Այն
հիմնադրվել է սոցիալական ներդրողներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից՝ հիմնադիր հովանավորների
օգնությամբ և աջակցությամբ։ Դպրոցը բացվել է 2014թ. և արդեն ունի շրջանավարտների երեք սերունդ։