2222 դիտում
17:41 27-03-2018
Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի հինգերորդ տարին
«Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» հասարակական կազմակերության կողմից համատեղ իրականացող «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի հինգերորդ տարին: Հերթական տարվա մեկնարկին ներկա էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը:
Ծրագրի հինգերորդ տարվա ընթացքում կկիրառվի նախկին տարիների հաջողված փորձը, կլինեն նաև ծրագրային նորամուծություններ:
Հիշեցնենք, որ «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի շահառուներն են մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքի տակ գտնվող երեխաները: Այս տարի ևս նրանք հնարավորություն կունենան «Երազի տուն» կենտրոնում անցնելու համալիր թերապևտիկ կուրսեր՝ ֆիզիոթերապիա, կինեզոթերապիա, ջրային թերապիա, արտ-թերապիա:
Միաժամանակ, երեխաների առողջության վերականգնման աշխատանքներ կտանեն լոգոպեդն ու հոգեբանը: Կշարունակվի նաև երեխաների ծնողներին մատուցվող հոգեբանական ծառայությունը, որն անցյալ տարի է ներդրվել ծրագրում և արդեն ապացուցել արդյունավետությունը:
Նմանատիպ նյութեր
3368 դիտում
23:24 30-11-2017
Ամփոփվել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի չորրորդ տարին
741 դիտում
13:24 13-05-2015
Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի 2015 թ-ի տարեշրջանը
1890 դիտում
18:49 04-10-2016
Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը` Երևանի մանուկներին» ծրագրի երկրորդ փուլը
Այս բաժնից
904 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին