Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին կայցելի Ադրբեջան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին։
Պուտինը նաև կայցելի Տաջիկստան և Ուզբեկստան։
Սեպտեմբերի 27-28-ը ՌԴ նախագահը մասնակցելու է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվելիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Իսկ հոկտեմբերին նա այցով կլինի Ուզբեկստանում։
Հայտնի է նաև, որ Ռուսաստանի ղեկավարը մասնակցելու է ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը։
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Բաքու է այցելելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։