Լավրովը սեպտեմբերի 1-ին կայցելի Ադրբեջան
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան: Այս մասին հայտնում է «Риа новости»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին:
«Ադրբեջանում կկայանան բանակցություններ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, իրավիճակը տարածաշրջանում»,- հայտնել են գերատեսչությունից: