Հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Անկարա հոկտեմբերի 10-ին, գրում է ռուսական lenta.ru կայքը, այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի օգնական Ուրիյ Ուշակովը:
Նրա խոսքերով՝ Պուտինն Անկարայում ելույթ կունենա էներգտիկ հարցերով համագումարի ժամանակ, ինչպես նաև սպասվում է երկկողմ պայմանագրերի ստորագրում Անկարայի և Մոսկվայի միջև:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել երկկողմ համագործակցությունների հնարավորությունները: