Ֆիլիպե Լուիս. ՖԻՖԱ-ի մրցանակը հեղինակազրկվում է. աշխարհի լավագույն խաղացողը Մեսին է
«Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը անդրադարձել է այն փաստին, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին չի ընդգրկվել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի երեք հավակնորդների ցանկում:
Ցանկում ընդգրկվել են Մոհամեդ Սալահը, Լուկա Մոդրիչն ու Կրիշտիանու Ռոնալդուն:
«ՖԻՖԱ-ի մրցանակը տրվում է աշխարհի լավագույն խաղացողին: Իմ կարծիքով, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսին է: Այսօր, երկու, երեք տարի առաջ:
Եթե Մեսին չի ստանում մրցանակը՝ հաշվի առնելով այն ամենը, թե ինչ է նա անում, ապա այդ մրցանակը հեղինակազրկվում է:
Կարևոր չէ, թե ով է նվաճել Չեմպիոնների լիգան, ով՝ խաղացել եզրափակիչում: Մեսին՝ լավագույնն է աշխարհում: Եվ այդպիսին մնում է արդեն տարիներ շարունակ:
Մի օր Նեյմարը կհայտնվի նրա տեղում, Սալահը արժանի է եռյակում լինել, ինչպես և՝ Կրիշտիանուն:
Բայց Մեսին, որը մի խաղում նման մակարդակ է ցուցադրում, անկասկած, ինձ համար աշխարհի լավագույն խաղացողն է», ասել է Լուիսը: