Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է մրցույթ՝ թափուր պաշտոնները համալրելու նպատակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է Երևան քաղաքի և մարզային բաժիններում հարկադիր կատարողների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը, որը ներառում է գրավոր և բանավոր քննություններ:
Այսօրտեղի են ունեցել հայտարարված մրցույթի գրավոր և բանավոր փուլերը: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 15 մասնակիցների գիտելիքների ստուգման գրավոր՝ թեստավորման փուլում նրանցեն տրամադրվել համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից կազմված թեստեր: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն անձամբ է հետևել մրցույթի գրավոր փուլի ընթացքին:
Հարցազրույցի փուլըհաղթահարած մասնակիցներըՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով կնշանակվեն տարբեր բաժինների հարկադիր կատարողների պաշտոններում: