Հարկադիր կատարման ծառայությունում մրցույթ է՝ թափուր պաշտոնները համալրելու նպատակով
Այսօր՝ մայիսի 15-ին, Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է Երևան քաղաքի և մարզային բաժիններում թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը: Այն իրականացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Առավոտյան մրցույթի գրավոր՝ թեստավորման փուլում 13 մասնակիցների գիտելիքները տարբեր բնագավառներում ստուգելու նպատակով նրանց տրվել են թեստեր՝ կազմված համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից: Մրցույթի ընթացքին հետևել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թվով 8 թեկնածուները մասնակցում են մրցույթի բանավոր փուլին՝ հարցազրույցին: