211652_close_icon
views-count4055 դիտում article-date 12:21 15-02-2018

Հարկադիր կատարման ծառայությունում թափուր պաշտոնները համալրելու նպատակով անցկացվել է մրցույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է Երևան քաղաքի և մարզային բաժիններում հարկադիր կատարողների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը, որը ներառում է գրավոր և բանավոր քննություններ: Ս/թ փետրվարի 14-ին ընթացել է հայտարարված մրցույթի բանավոր փուլը՝ հարցազրույցը, որին մասնակցել են գրավոր քննությունը հաջողությամբ հանձնած թեկնածուները: Այս փուլում մրցութային հանձնաժողովը ստուգել է 11 թեկնածուների գործնական կարողությունները: Բանավոր փուլին նախորդել է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած մասնակիցների գիտելիքների ստուգման գրավոր՝ թեստավորման փուլը: Դրա ընթացքում մասնակիցներին են տրվել համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից կազմված թեստեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր