Թափուր պաշտոնները համալրելու նպատակով Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է մրցույթ
Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է Երևան քաղաքի և մարզային բաժիններում թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը, որն իրականացվում է երկու փուլով:
Մրցույթի գրավոր՝ թեստավորման փուլում մասնակիցներին տրվում են համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից կազմված թեստեր:
Այսօր՝ հունիսի 23-ին, ընթանում է մրցույթի բանավոր փուլը՝ հարցազրույցը, որին մասնակցում են թվով 17 թեկնածուներ: