4340 դիտում
23:23 02-09-2018
ՀՀ վարչապետն առաջիկայում Մոսկվայում հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին շրջանում շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերությունների մասին, բայց այսօրվա իրավիճակը համարում եմ աշխատանքային, որը բնականոն ընթանում է: Մենք շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներում: Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. դա կլինի մեր երրորդ հանդիպումը»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ այդ հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկեն և լուծումներ կտան բազմաթիվ հարցերի:
«Իհարկե, ես չեմ ցանկանում պնդել, որ բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, սակայն համոզված եմ, որ մեր հարաբերությունները բնականոն շարունակվում են և բնականոն կշարունակվեն»,- եզրափակեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1791 դիտում
12:39 24-12-2018
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ
749 դիտում
14:35 08-04-2015
Հունաստանի վարչապետն այսօր Մոսկվայում բանակցելու է Վլադիմիր Պուտինի հետ
12491 դիտում
14:05 22-08-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ
Այս բաժնից
1747 դիտում
11:58 19-01-2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
1024 դիտում
11:45 19-01-2025
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ