211652_close_icon
views-count9371 դիտում article-date 20:48 02-09-2018

Նիկոլ Փաշինյան. Էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ, դա ամենևին պարզ հարց չէ. Ուղիղ միացում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում սկսել է պատասխանել օգտատերերի հարցերին: Մասնավորապես, անդրադառնալով 2019 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցմանը, վարչապետը նշել է. «Սոցիալապես անապահովների համար նվազեցում արդեն տեղի է ունեցել: Բացի այդ, ես ասեմ, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: Այս պահին մեկնաբանություն չանեմ, բայց էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ և դա ամենևին պարզ հարց չէ: Մի քանի օր առաջ ինձ զեկուցեցին, որ ԱԷԿ-ում 500 աշխատող կա, որոնք ըստ էության հավելյալ հաստիքներ են: Մարդիկ աշխատում և աշխատավարձ են ստանում: Նախկին իշխանությունները մարդկանց աշխատանքի են տեղավորել «ընտրությունների համատեքստում», այդպես է պրոբլեմն առաջացել», նշել է վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր