211652_close_icon
views-count8857 դիտում article-date 22:40 02-09-2018

Կայացել է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը. ՖՈՏՈՇԱՐՔ

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՀ ԱԺ խմբակցությունների պատասխանատուների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով նախօրեին Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ: Բացելով հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով երկու հայկական պետությունների միասնականության ու միմյանց սատար լինելու կարևորությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը ևս՝ շնորհավորելով ներկաներին Արցախի Հանրապետության 27 ամյակի կապակցությամբ, շեշտել է, որ Արցախի հարցի կարգավորումը համայն հայության գերխնդիրն է, և այդ հարցում որևէ հետքայլ լինել չի կարող: Նա նաև նշել է, որ անկախ քաղաքական պատկերացումներում ունեցած տարբեր տեսակետներից՝ ՀՀ քաղաքական բոլոր ուժերն Արցախի հարցում ունեն միասնական դիրքորոշում: Հանդիպման ընթացքում խմբակցությունների պատասխանատուները քննարկել են երկու խորհրդարանների միջև տարբեր մակարդակի փոխգործակցությանը և արտաքին ու ներքին քաղաքական թեմաներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ներկայացրել առաջարկություններ՝ միջխորհրդարանական կապերի ակտիվացման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր