Վաղը Սոչիում կկայանա Պուտինի և Ալիևի հանդիպումը
Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, Սոչիում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարության՝ «Բանակցությունների արդյունքում ակնկալվում է մի շարք միջպետական ու միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում: 2 երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք հարցեր, որոնց թվում են նաև ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները»։