Այսօր հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային այց կկատարի Ռուսաստան: Այցի շրջանակներում նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ:
Կրեմլի մամլո ծառայությունը նշել է, որ երկու ղեկավարների բանակցությունները կկայանան Սոչիում:
Կրեմլի պաշտոնական կայքում նաև տեղեկացվում է, որ զրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը կքննարկեն երկկողմանի համագործակցության և սիրիական հակամարտության կարգավորման հրատապ հարցերը: