7157 դիտում
16:30 23-11-2021
Կրեմլը հաստատեց. Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը կկայանա Սոչիում
Sputnik Արմենիան գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին, Սոչիում։ Տեղեկությունը հաստատել է Կրեմլը։
«Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները»,–, հայտնում է Կրեմլը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցություններն ընթանալու են ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։ Նախանշված հանդիպումը կապվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի և եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարվա հետ։

Նշվում է նաև, որ նախատեսվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։ Նախատեսված են նաև Պուտինի և Ալիևի ու Պուտինի և Փաշինյանի առանձնազրույցները։Նմանատիպ նյութեր
2488 դիտում
12:08 26-11-2021
Սոչիում այսօր կկայանա Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը․ Փաշինյանը մեկնել է ՌԴ
3747 դիտում
09:29 26-11-2021
«Ժողովուրդ». Այսօր Սոչիում տեղի կունենա Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը. ինչ է սպասվում
4136 դիտում
17:49 26-11-2021
Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
919 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
787 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
808 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը